20-04-2016 12:43

Երկրպագուն դատի է տվել Քանյե Ուեսթին

Ռեփեր Քանյե Ուեսթի երկրպագուն դատի է տվել կատարողին, քանի որ վերջինս ստիպել է իրեն բաժանորդագրվել Tidal-ին:

Երբ այս տարվա փետրվարին Քանյե Ուեսթը հայտարարել էր Twitter-ում այն մասին, որ իր նոր ալբոմը երբեք չի լինի Apple-ի երաժշտական հավելվածներում, այլ հասանելի կլինի բացառապես Tidal-ում, ռեփերի երկրպագուները նետվել են ծառայությանը բաժանորդագրվելու:

Սակայն դրանից որոշ ժամանակ անց The Life of Pablo երգը հայտնվել է Spotify-ում և Apple Music-ում:

Իմանալով այդ մասին` երկրպագուներից մեկը դատի է տվել երաժշտին և նշել է, որ Ուեսթը խաբեությամբ ստիպել է իրեն ձևակերպել վճարովի բաժանորդագրությունը:

Հայցն ընդունել է Սան Ֆրանցիսկոյի դատարանը, սակայն հավանականությունը, որ երկրպագուն կշահի դատը, մեծ չէ, քանի որ հաղթանակի դեպքում այդ նախադեպը ճանապարհ կբացի նմանատիպ հազարավոր հայցերի համար: