08-04-2016 12:14

«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանն առաջին կիսաեզրափակիչում կներկայանա յոթերորդը

«Եվրատեսիլ 2016»-ի երկու կիսաեզրափակիչների մասնակիցների ելույթների հերթականությունն արդեն որոշված է։ Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է թե ինչ հաջորդականությամբ են 37 երկրների ներկայացուցիչները բեմ բարձրանալու եւ պայքարելու եզրափակիչի 20 ուղեգրերի համար։

Այսպիսով, Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում (մայիսի 10-ին), յոթերորդ համարի ներքո՝ մրցելով Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Չեռնագորիայի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։


Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան։ Ի դեպ, այս հերթականությունն ընտրվել է, որպեսզի շոու-ծրագիրն ավելի հետաքրքիր ու դիտարժան լինի։ Կազմակերպիչները պնդում են, որ այսպես նրանց կհաջողվի խուսափել նույնանման երգերի կրկնությունից եւ ելույթների ընթացքում բեմի դեկորներն ավելի արագ կփոխվեն։