Բավ է պառակտվել
16-04-2016 15:20

Եվրատեսիլ 2016-ը տապալման եզրին է

Տարվա ամենասպասված մրցույթը՝ «Եվրատեսիլ 2016»-ը, կարող է չկայանալ

Մրցույթը, որն այս տարի պետք է անցկացվի Ստոկհոլմում, կարող է չեղյալ հայտարարվել Շվեդիայում անցկացվող գործադուլի պատճառով: Ինչպես հայտնում է շվեդական The Local կայքը, մյուս ուրբաթ` ապրիլի 22-ին, ավելի քան 11 հազար մարդ միաժամանակ կդադարեցնի աշխատանքը: Մրցույթի կազմակերպիչները բանակցություններ են վարում արհմիության հետ, որպեսզի գործադուլը չեղյալ հայտարարեն կամ հետաձգեն:

Եթե «Եվրատեսիլի» բեմն ու դահլիճը ձևավորող 80 ինժեներներն անգամ մեկ օր աշխատանքի դուրս չգան, ապա նախապատրաստական աշխատանքները չեն հասցնի ավարտել մինչև մայիսի 14-ը: Իսկ դրա պատճառով մրցույթը պարզապես չի կայանա:
Հայաստանը Եվրատեսլի 2016-ին կներկայացնի Իվետա Մուկուչյանը՝ LoveWave երգով: Երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները, խոսքի հեղինակները` Իվետա Մուկուչյանն ու Ստեֆանի Կրաֆչֆիլդը:
Տեսահոլովակի նկարահանումն իրականացրել են Հայաստանի հանրային հեռուսաընկերությունն ու Blacksheep сommunications գերմանական ընկերությունը: Տեսահոլովակում նկարահանվել է շվեդ մոդել և դերասան Բեն Դահլհաուսը:
Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):