22-04-2016 16:54

«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանի երգը էքզիտ փոլի հնգյակում է

Իվետա Մուկուչյանի Love Wave երգը հայտնվել է European song opening 2016 փառատոնի հնգյակում: Այդ փառատոնը համարվում է «Եվրատեսիլի» նախօրեին կազմակերպվող յուրօրինակ էքզիթ փոլ:

 Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի «1944» երգը առաջին տեղն է զբաղեցրել փառատոնում:

Մրցույթում, որն այս տարի անցնում է Բերնում, 16 դատավորներից և Եվրոպայի խոշորագույն ձայնագրման ընկերություններից բաղկացած կոլեգիան 193 երգ է լսել:

Երգի մրցույթի կանոններով, մասնակցում են ոչ միայն ազգային մրցույթներում հաղթած՝ այլև եզրափակիչ փուլ հասած երգերը:

Առաջին հնգյակում են նաև Մեծ Բրիտանիայի ազգային մրցույթում հաղթած Joe & Jake-ի You’re Not Alone երգը, Հայաստանից՝ Իվետա Մուկուչյանի Love Wave, Մոլդովայից՝ Լիդիա Իսակի Falling Stars-ն ու Իտալիայից Ֆրանչեսկա Միքյելինի No Degree of Separation երգերը: