Բավ է պառակտվել
18-03-2016 11:33

«Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչից ովքեր կանցնեն եզրափակիչ. քվեարկություն

Բրիտանական Wiwibloggs-ում («Եվրատեսիլ» երաժշտական ալիքի բլոգը, որը միայն մրցույթի մասին է լուսաբանում), նոր քվեարկություն է հայտարարված։ Քանի որ առաջին կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցներն արդեն ներկայացրել են իրենց մրցութային երգերը, կայքը որոշել է քվեարկություն անցկացնել՝ պարզելու, թե նրանցից ովքեր կանցնեն մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլ։ Ներկայացված 18 թեկնածուների թվում է նաեւ Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգով, որով երգչուհին մայիսին Ստոկհոլմում կներկայացնի մեր երկիրը:

Նշենք, որ այս քվեարկությունը կավարտվի մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակիչի նախօրեին։ Կարելի է ձայն տալ միանգամից մի քանի երկրների ներկայացուցիչների, բայց քվեարկել կարող եք ընդամենը մեկ անգամ։ Դե ինչ, նրանք, ովքեր ցանկանում են սատարել Իվետային, կարող են անցնել այս հղումով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Wiwibloggs-ն անդրադարձել էր Իվետային՝ նշելով, որ երգչուհու վոկալը հասել է ժամանակակից ռոք աստվածուհու էֆեկտին, եւ այն, ասես, Մայքլ Ջեքսոնի ու Թինա Թերների միաձուլումը լինի:

https://www.youtube.com/watch?time_continue=8&v=l7m3wOGhEvE