09-05-2016 11:40

Կայացել է եվրատեսիլյան կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը (լուսնկարներ)

Ստոկհոլմում նախօրեին կայացել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը: 
Կարմիր գորգի վրայով անցել են մրցույթի մասնակից բոլոր 42 պետության ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչ: