15-03-2016 17:08

Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան տեսահոլովկան ավելի քան մեկ միլիոն դիտում ունի

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի  պատվիրակ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի ալիքները տարածվում են ամբողջ աշխարհում։ Չնայած ստեղծագործությունն ընդամենը երկու շաբաթ առաջ է թողարկվել մրցույթի պաշտոնական կայքում՝ այն արդեն մեկ միլիոնից ավելի դիտում ունի, մոտ 13800 լայք եւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ։  Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում: