Բավ է պառակտվել
13-05-2016 11:27

Իվետա Մուկուչյան՝ Eurovision’s Next Top Model 2016-ի հաղթող

Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Այս տարի կայքը դեռևս ապրիլի սկզբին էր քվեարկություն հայտարարել այս տարվա թոփ մոդելին գտնելու համար։ Քվեարկությանն արդեն անդրադարձել ենք, ինչպես նաև նշել, որ տևական ժամանակ է առաջատարի դերում հենց Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն է: Ավելին, մայիսի 3-ին ավարտվեց քվեարկության առաջին փուլը և ձայների մեծամասնությամբ առաջին տեղում Իվետան էր: Այո, Հայաստանի պատվիրակի սիրո ալիքները տարածվել ու համակել են բոլորին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ 2015»-ի հաջորդ թոփ մոդել քվեարկությունում նույնպես հաղթել էր մեր գեղեցկուհի Թամար Կապրելյանը՝ «Genealogy» խմբից։