Բավ է պառակտվել
02-05-2014 18:12

Էլեգանտ մոխրագույն բաճկոն՝ վրան ՀՀ-ի դրոշով կրծքանշան, այսպիսի տեսք է ունենալու Արամ mp3 մրցույթի ժամանակ (լուսանկարներ)

Այսօր, «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին իր երկրորդ փորձն է ունեցել: «Էլեգանտ մոխրագույն բաճկոն՝ վրան Հայաստանի դրոշով կրծքանշան»:

Ահա այսպես են նկարագրել Արամին մրցույթի պաշտոնական կայքում: Նա, ինչպես և հայտնել էին, բեմում միայնակ էր, իսկ բարձր տեխնոլոգիաներով, ժամանակակից գրաֆիկական լուծումներով, լուսային էֆեկտներով հագեցած շոուն, ինչպես նշված է մրցույթի պաշտոնական կայքում, լիովին համապատասխանում է երգի բարդ զարգացումներին, որը նմանվում է մի ամբողջ ֆիլմի:


Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է մայիսի 6-8-ը: Արամ MP3 ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին առաջին համարի ներքո: Մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ:

Նշենք նաև, որ Արամ MP3-ին ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն: