Բավ է պառակտվել
01-05-2014 16:21

Եվրատեսիլի ժյուրիի կազմում են Ավետ Բարսեղյանը և Ինգա Անուշ Արշակյանները

Այս տարի առաջին անգամ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամները գաղտնազերծվել են նախօրոք՝ մինչ բուն շոուն։

Ինչպես նշում է eurovision.tv-ն, Եվրոպական հեռարձակողների միությունն ու «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի տեղեկատվական խումբը որոշել են բացահայտել ազգային ժյուրիի կազմում ներառվածների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակչում, իսկ նրանցից մեկը՝ կիսաեզրափակչում։

Նշվում է, որ յուրաքանչյուր երկրի ազգային ժյուրիում ներառված է 5 մարդ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր ժյուրիի կազմում են հայտնի երգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, երգահան, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանն ու քանդակագործ, նկարիչ Արման Դավթյանը։