Բավ է պառակտվել
07-08-2014 13:48

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Վիեննայում

Корреспондент-ը՝ հղում անելով մրցույթի հանրային կապերի գծով մասնագետ Յարմո Սիիմին տեղեկացնում է, որ Ավստրիան Վիեննան է ընտրել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի անցկացման համար:  Նրա խոսքով՝ թեժ քննարկումը տևել է մի քանի ամիս, 60-րդ հոբելյանական մրցույթն անցկացնելու համար, բացի Վիեննայից, պայքարել են Գրացը և Ինսբրուկը։ Կազմակերպիչն է ավստրիական ORF հեռուստաընկերությունը, որը խոստացել է ցույց տալ աշխարհին 3 զարմանալի շոու՝ 2 կիսաեզրափակիչ և եզրափակիչը, որոնք կանցկացվեն 2015թ. մայիսի 19-ին, 21-ին և 23-ին։ «Վիեննան երաժշտության և արվեստի քաղաք է Եվրոպայի հենց կենտրոնում։ Մենք միասին կանենք ամենը երգի հոբելյանական մրցույթի հաջող անցկացման համար»,- ասել է ORF-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վրաբեցը։