Բավ է պառակտվել
02-05-2014 19:43

Դժվար տարիներին երբեմն թուղթ չէի ունենում, գրում էի պատահած անձեռոցիկի վրա. Ս. Ղազարյան

Վերջին տարիներին տեխնիկայի արագընթաց զարգացմանը զուգահեռ ՛՛գրքերի աշխարհը չհասցրեց՛՛ դիմանալ մրցակցությանը: Թերևս Հայաստանում այսօր ժամանակակից ստեղծագործողների պակաս չի զգացվում,կարելի է ասել, որ երիտասարդ սերունդն այսօր այնքան էլ լավ չի ճանաչում նրանց, բայց շատերը, չնայած ֆինանսական դժվարություններին ջանասիրաբար շարունակում են ստեղծագործել:

Nesw.gisher.ru-ի հետ զրույցում մանկագիր և արձակագիր Սաթենիկ Ղազարյանն անդրադառնալով ստեղծագործողի ճանապարհին առկա խնդիրներին նշեց, որ ոչ ոք և ոչ մի բան չի կարող արգելել իրեն ստեղծագործել:
՛՛Ստեղծագործությունն իմ ուղեղում, իմ մտքերում ու իմ հոգևոր աշխարհում է ծնվում, ոչ ոք չի կարող բռնանա իմ մտքերի վրա եթե ես ցանկանում եմ գրել: Անգամ այդ բռնացումն էլ թեմա է, գրողի խնդիրը գուցե միայն տնտեսական է, տպագրվում է կամ չես վճարվում կամ այնքան քիչ է, որ այն միայն ձևի համար է՛՛:

Ըստ Ս. Ղազարյանի այսօր մեծագույն խնդիր է տպագրվող գրքերի քանակը. ՛՛ Գրքերը տպվում են շատ քիչ օրինակով, ասենք` 100-500, և շատ ժամանակ՝ ընթերցող կա, իսկ գիրք չկա: Անցյալ տարի Գավառում էինք, այս տարի Տավուշի մարզում: Երևանում տպագրված գրքերը նրանց չեն հասնում: Անգամ մեր գրադարաններից ու դպրոցներից շատերը չունեն այսօր տպագրված գրքերը: Վերջերս Օքրոյանի անվան գրադարանում էի և նաև Ավանի թիվ 1 գրադարանում չկարողացա գիրք նվիրել, որովհետև արդեն նվիրել է ու այլև չունեի: Իրենք գնում են գրախանութներից, այն էլ ամբողջը չի գուցե: Տվեցի մեկ- մեկ գիրք, բայց այդ շատ քիչ է, երեխաները լսել էին հեքիաթներն ու գիրք էին խնդրում՛՛,-հավելեց մանկագիրը:
Ստեղծագործող անհատը մշտապես աչքի է ընկել նրբազգացությամբ և հուզականությամբ, իսկ այդ հույզերը վաղ թե ուշ դառնում են ստեղծագործություններ.

՛՛Միշտ մտածել եմ, որ հարկավոր է լույսի մասին գրել, որ մարդկանց բարին նվիրեմ, բայց հասկացա, որ այս կյանքում կատարվող ամենը որն ինձ տանջում է, կամ ցավեցնում մնում է ներսումս և ուրեմն պարտադրված դրանք էլ բանաստեղծություն կամ պատմվածք են դառնում՛՛:

Սաթենիկ Ղազարյանը մեզ հետ զրույցի ընթացքում հիշեց, թե ինչպես է դժվար տարիներին, երբ թղթի պակաս է զգացվել, գրել է պատահած թափանցիկ անձեռոցիկի վրա:
Իսկ թե ինչ հարաբերությունների մեջ է ժամանակակից գործընկեր-ստեղծագործողների հետ արձակագիրը նշեց.

՛՛Շատ եմ սիրում Էդվարդ Հարենցի պոեզիան, Արամ Պաչյանի արձակը, մի ժամանակ հավանում էի Անտաշյանի պոեզիան, հիմա քիչ հեռացել եմ չեմ կարդացել վերջի գործերը, Շատերը շատ ինքնահավան են, թեև ժամանակն ամեն ինչ ուղղում է, այսօր հնչող անունները գուցե վաղը չլինեն, իսկ ընթերցողն ինքն է որոշում որը սրտամոտ ընդունի, չեմ ընդունում պոեզիայում սանձարձակ արտահայտումները, կարծում եմ գեղեցիկը պիտի գեղեցիկ լինի, բավականին նուրբ էր ու հաճելի կրքոտ, Հուսիկ Արայի պոեմը, չկար գռեհկություն, բայց լի էր սիրով : Չգիտեմ, սա իմ տպավորությունն է: Կարծում եմ նրանք իմ կարիքը չունեն, իրենք իրենց ուղին ունեն, ես իմ, միայն հարգանք ու մտերմիկ բարև նրանց հետ ում ճանաչում եմ, իսկ եթե կպատահի ես հարկավոր կլինեմ, ինչ կա, խնդրեմ: Անցյալ տարի, նկարչական ձևավորում արեցի Դավիթ Ասատրյանի բանաստեղծությունների գիրքը, նրան դուր էր եկել իմ գրքերի ձևավորման ձևը: Ասմունքել եմ երկար տարիներ և օգնել եմ գրքերի շնորհանդեսներն անց կացնելու՛՛,-սահմանափակեց Ս. Ղազարյանը: