Բավ է պառակտվել
14-06-2014 17:25

Երևանի ամբողջ պատմությունը աղավաղվում է. ճարտարապետ

Ճարտարապետներն անհանգստացած են, քանի որ Հին Երևանից մնացած ճարտարապետական գոհարը` արդեն համարակալված Աֆրիկյանների ակումբի շենքը, կարող է համալրել կառուցապատողների շինհրապարակներում լցված մյուս պատմամշակութային կոթողների
Ճարտարապետները չեն արժեքավորում հուշարձանները, որ ժողովուրդը հասկանա` դա քանդման ենթական չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Փարիզ-էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, թամանյանագետ, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը և շեշտեց, որ խնդիրը բազմաշերտ է:

Ըստ նրա, մենք ամբողջ 19-20 րդ դարերի ժառանգությունն այսպես կորցնում ենք: Փակ շուկայի հետ էլ նույն կերպ վարվեցին՝ ասելով, թե ֆասադը պահպանվել է, բայց միայն ֆասադն արժեք չէ:

Մարիամ Խաչատրյանը նկատեց, որ մինչ օրս համարակալված և ապամոնտաժված շենքերից և ոչ մեկը չի վերականգնվել.
՛՛Համարակալելը ձևական բնույթ է կրում, որպեսզի ասեն, թե իրենք տեղափոխում են, ոչ թե քանդում շենքը՛՛:

Ճարտարապետը հավելեց, որ Երևան քաղաքի ամբողջ պատմությունն աղավաղվում է:

՛՛Չի բացառվում, որ մնացած մի քանի շենքերն էլ կվերանան և վերջ: Այդ «Հին Երևան» թաղամասը, որ ուզում են սարքել, դա էլ օդերի մեջ է: Ոչ մի ճարտարապետ, քաղաքաշինարար 150 տարի հետո չի կարող ստեղծել այն, ինչ ստեղծվել է ժամանակին: Դա աբսուրդ է: Հետո պատմությունը ո՞նց եք բացատրելու՛՛,- ասաց նա: