26-03-2016 09:06

Էրեբունին հայտնվել է աշխարհի ամենահին 9 ամրոցների ցանկում

«Էրեբունի ամրոցը, որը գտնվում է Արին-Բերդ բլրի վրա, կառուցվել է Ուրարտուի թագավորության ժամանակ մ.թ.ա. 782-ին։Այդ ժամանակ Առաջավոր Ասիայում դրանից ուժեղ պետություն չկար և Ուրարտուի արքա Արգիշտի առաջինը ընդլայնում էր իր թագավորության սահմանները՝ ընդգրկելով հարևան նոր հողակտորներ՝ այդ թվում Արարատյան դաշտավայրը։ Ուրարտուի արքայությունը գրավեցին ասիացիները, սակայն Էրեբունին, ինչպես և  Թեյշեբաինին, որը եւս գտնվում էր Հայաստանի սահմաններում, պայքարի երկար ճանապարհ հաղթահարեցին։ Էրեբունին չհանձնվեց. ուրարտացիները պարզապես լքեցին այն՝ փախչելով Թեյշեբաինի։ Շնորհիվ դրա՝ Էրեբունին ոչ ոք չայրեց և պահպանվեցին անգամ ամրոցի պատերի գրվածքները:Աշխարհի ամենահին ամրոցների ցանկում ընդգծված են Ղրիմի Ասանդրան, հին Լադոգի  Րյուրիկովի ամրոցը, Հալեպի միանուն ամրոցը, Հանոյում գտնվող Կոլոա ամրոցը,   Դորստում գտնվող Մեյդենը, Ուջարմայում գտնվող միանուն ամրոցը, Ինկատկայի ամրոցը,  Կարակալպայիայի Ջանբաս Կալա ամրոցը։