Բավ է պառակտվել
21-06-2014 14:50

Այսօր Երաժշտության միջազգային օրն է

Այսօր՝ հունիսի 21-ը Երաժշտության միջազգային օրն է: Այս օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում 1982 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր այս տոնը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից դուրս և դարձավ համաշխարհային տոն: Այն նշվում է աշխարհի 110 երկրներում, այդ թվում նաև Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չիլիում, Եգիպտոսում, և այլն:
Այս օրը բազմաթիվ բացօթյա համերգներ են կազմակերպվում աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում և այլն: Համերգներին հանդես են գալիս թե պրոֆեսիոնալ երաժիշտներ, թե սիրողական կատարողներ՝ երաժշտության տարբեր ժանրերը հասանելի դարձնելով հանրությանը: