02-07-2015 11:06

Էնրիկե Իգլեսիասը տարվել է ոստիկանական բաժանմունք

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: 
Երգչի փաստաթղթերի գործողության ժամկետը սպառվել է: Բերման ենթարկելու ժամանակ Իգլեսիասը փորձել է փոխել տեղերն ուղևորի աթոռին նստած տուր-մենեջերի հետ: Արդյունքում՝ նրանք երկուսն էլ հայտնվել են ոստիկանական բաժանմունքում։