Բավ է պառակտվել
28-06-2014 13:51

Էմինեմին արգելել են Լոնդոնում ելույթ ունենալ

Ռեփեր Էմինեմին արգելել են ելույթ ունենալ Լոնդոնի Հայդ պարկում կայանալիք փառատոնին, քանի որ նրա երգերը կարող են «վիրավորական և անտեղի» բառեր պարունակել։

Մինչ այդ ռեփերը համաձայնություն էր կնքել Barclaycard British Summer Time փառատոնի կազմակերպիչների հետ, սակայն պայմանագիրը չեղյալ է համարվել Հայդ պարկի վարչակազմի կողմից. դա բացատրվում է այն հանգամանքով, որ երգչի ստեղծագործությունները կարող են զայրացնել այցելուներին։



Էմինեմի ներկայացուցիչները դիմել են Լոնդոնի քաղաքապետին՝ խնդրելով վերանայել որոշումը, սակայն քաղաքի վարչակազմից հայտնել են, որ պատկերացում չունեն, թե ով է Էմինեմը և չեն պատրաստվում ծանոթանալ նրա արվեստին, հետևաբար՝ ամբողջությամբ հիմնվում են այգու ղեկավարության ընդունած որոշման վրա։