Բավ է պառակտվել
23-02-2017 14:56

Էլթոն Ջոնն « Օսկարի» երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող « Խոստում» ֆիլմը

Համաշխարհային հռչակ ունեցող անգլիացի երգիչ, երգահան Էլթոն Ջոնը և կանադական կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշը փետրվարի 26-ին, ամերիկյան « Օսկար» կինոմրցանակաբաշխությանը նվիրված երեկույթին, կներկայացնեն Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը:
Ռեժիսոր Թերրի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմնյան կայսրությունում՝ դրա գոյության վերջին օրերին, և շոշափում է հայերի ցեղասպանության թեման: Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկյան լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:
Էլթոն Ջոնն՝ ով պատիվ է համարել հասարակությանը ծանոթացնել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի հետ, ասել է, որ ինքն այդ ողբերգության մասին տեղեկացել է Մանուկյանների ընտանիքի և Կալիֆորնիական համալսարանից պրյոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ ընկերության շնորհիվ:
«« Խոստում» ֆիլմի ցուցադրման կարևորությունը նրանում է, որ այն թույլ է տալիս ուսումնասիրել և հիշել անցյալի սրսափները»,- ընդգծել է երգիչը:
« Խոստում» ֆիլմը ստեղծող թիմը, որոշում է կայացրել՝ ցուցադրությունից ստացված շահույթը նվիրաբերել հասարակական կազմակերպություններին. այդ թվում նաև Էլթոն Ջոնի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին(Elton John AIDS Foundation/EJAF), և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների:
Պրոդյուսեր Էսրաիլյանն իր հերթին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի, մանավանդ, որ մարդու իրավունքների նմանատիպ խախտումներ գրանցվում են աշխարհի շատ կետերում:
« Մենք հպարտանում ենք Էլթոնի, Դևիդի և EJAF-ի ողջ ընտանիքի աջակցությամբ: Միավորելով մեր ջանքերը, մենք կարող ենք օգնել մարդկանց, ովքեր հենց այս պահին օգնության կարիք ունեն»,- ասել է նա:
« Խոստում» կինոֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է, գլխավոր դերակատարները՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը, Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական ֆիլմի ֆինանսավորումը 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում մահացած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն է: