Բավ է պառակտվել
05-11-2015 10:58

Էլթոն Ջոնը շոյվել է Պուտինի զանգից

Հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ շոյվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգով, որը ներողություն է խնդրել հեռախոսային կատակասերների արարքի համար: «Ես շատ շոյված էի եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կարող եմ նրա հետ անձամբ հանդիպել հաջորդ տարի»,-ասել է Էլթոն Ջոնը: Ռուսաստանի նախագահը «շատ սիրալիր էր եւ լավ անգլերեն էր խոսում», ասել է երգիչը: Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Էլթոն Ջոնը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու համար Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների հարցը: Այն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ եթե երգչի կողմից նման առաջարկ լինի, ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել նրա հետ եւ ցանկացած պարզաբանում ներկայացնել: Մի քանի օր հետո ռուսաստանցի փրանքերներ Վլադիմիր Կրասնովն ու Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Էլթոն Ջոնին եւ նրա հետ խոսել Վլադիմիր Պուտինի եւ նրա մամուլի քարտուղար Պեսկովի անունից: Երգիչը վստահ է եղել, որ շփվել է ՌԴ ղեկավարի հետ եւ անգամ իր Instagram-ում շնորհակալություն է հայտնել նրան զրույցի համար: Սեպտեմբերի 15-ին Պեսկովը հերքել է նման զրույցի մասին տեղեկությունները: Էլթոն Ջոնը հայտարարել է, որ այդ կատակը չի փոխել իր ցանկությունը՝ հանդիպել Պուտինի հետ եւ քննարկելի ԼԳԲՏ համայնքի խնդիրները Ռուսաստանում: