Բավ է պառակտվել
22-12-2014 10:49

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է իր ընկերոջ հետ ( լուսանկարներ, տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում տեղ է ունեցել լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնի եւ նրա ընկերոջ՝ Դեւիդ Ֆերնիշի հարսանիքը: Զույգն իրենց միությունը գրանցել է Անգլիայում, որտեղ արդեն թույլատրվում է նույնասեռականների ամուսնությունը։ Բրիտանացի երաժիշտն այս մասին մեծ ուրախությամբ գրել է իր միկրոբոլոգում։

Հարսանեկան արարողությունը կայացել է դեկտեմբերի 21-ին՝ նույնասեռական զույգի քաղաքացիական համատեղ կյանքի 9-րդ տարեդարձի օրը:

Հայտնի երաժիշտը Instagram-ում լուսանկար է տեղադրել, որտեղ նա եւ Դեւիդը ստորագրում են փաստաթղթերը։ «Իրավական մասն ավարտվեց։ Այժմ անցնենք հանդիսավոր արարողությանը»,- լուսանկարը մեկնաբանել է Էլթոն Ջոնը։Նշենք, որ հարսանիքը կազմակերպվել է Էլթոն Ջոնի՝ Վինձորյան ամրոցի (որտեղ թագուհի Էլիզաբեթ երկրորդը սիրում է անցկացնել իր ազատ ժամանակը) մոտ գտնվող կալվածքում։ Հարսանիքին հրավիրված են եղել նորապսակների հիսուն ամենամտերիմ ընկերները։

Հարսանիքին ներկա են եղել ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմն իր կնոջ՝ վիկտորիա Բեքհեմի հետ, դերասանուհի Էլիզաբեթ Հեյլին եւ ռոք-երաժիշտ Օզի Օսբորնն իր կնոջ՝ Շերոնի հետ։