Բավ է պառակտվել
23-03-2015 10:51

Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է հանդիսատեսին իր զգեստով (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է «Ամերիկայի կուռքերը» հեռուստաշոուի ժամանակ տեղի ունեցած Ջենիֆեր Լոպեսի ելույթը: Դերասանուհին և երգչուհին կատարել է «Զգա լույսը» երգը «Տուն» ֆիլմից, սակայն հանդիսատեսը ցնցվել է ոչ միայն American Music Award երեք արձանիկներ ունեցող երգչուհու վոկալային վարպետությունից, այլ նաև նրա շրջազգեստից: Վեց մետր երկարությամբ զգեստը ձգվել է բեմով մեկ՝ ստեղծելով կլոր էկրան, որի վրա ելույթի ժամանակ պատկերներ են ցուցադրվել: Հանդիսատեսը հիացել է: 2010 թվականից ի վեր Ջենիֆեր Լոպեսը American Idol սկսնակ երգիչների շոուի ժյուրիի անդամն է: 2013 թվականին Փառքի ծառուղիում հայտնվել է երգչուհու անվանական աստղը: Իր սերնդի ամենահաջողակ երգչուհիներից և հայտնի հոլիվուդյան աստղերից մեկը հանդիսացող Լոպեսը կարողացավ ստեղծել ժողովրդականություն վայելող J.Lo fashion բրենդը: