03-05-2014 18:01

Առաջին հայկական դուդուկի փառատոնը Ռուսաստանում (տեսանյութ)

ՌԴ լավագույն դուդուկահարները մասնակցել են Մոսկվայում կայացած առաջին հայկական դուդուկի փառատոնին: Փառատոնն ամենամյա է լինելու, իսկ հաջորդ տարի այն կստանա միջազգային փառատոնի կարգավիճակ։ Ազգությամբ կորեացի Վալերի Նամը դուդուկ է նվագում, սակայն նշում է, որ սկզբունքորեն հայկական երաժշտություն չի նվագում։ «Հայկական երաժշտությունը, լցված արյունով եւ արցունքներով, պետք է կատարի էթնիկ հայը։ Դա ավելի անկեղծ է, ավելի ճիշտ։ Եթե ես դա նվագեմ, դա անհարգալից կլինի իմ կողմից»,-ընդգծել է նա։ NTD ընկերությունը ներկայացրել է փառատոնի տեսանյութը։