Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ծննդյան 45-ամյակի առթիվ ֆրանսիական Շատո Սեն- Ժանետ ամրոցում, որտեղ մեկշաբաթյա հանգիստը գերազանցում է 150.000 դոլարը։ Սակայն մուտքի մոտ հյուրերը ստիպված են եղել գումար վճարել սեփական գրպանից:
Իհարկե, Քեմփբելի մտերիմ ընկերները կարողացել են երեկույթին անվճար ներկա լինել։ Նրանց թվում են եղել Լեոնարդո ԴիԿապրիոն, Մերի Ջեյ Բլայջը, Քենդալ Ջեները և այլ հայտնիներ։
Իսկ ահա հրավիրված գործարարները և միլիարդատերերը վճարել են 1800-ական դոլար մուտքի համար։ Ըստ լուրերի՝ շատ հյուրեր բավականին դժգոհ են եղել երեկույթից, քանի որ հոբելյարը բարեհաճել է իջնել նրանց մոտ միայն կեսգիշերին մոտ՝ հյուրերի հավաքվելուց 3 ժամ անց։
Ի դեպ, բոլոր միջոցները մոդելը խնդրել է փոխանցել Fashion For Relief բարեգործական հիմնադրամին։
Բավ է պառակտվել