Բավ է պառակտվել
27-07-2015 08:18

Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը

Մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը: 
22-ամյա Քրիստինան հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա գտնվում էր կոմայի մեջ։ 
«Նա վերջապես հանգիստ է։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեծ սիրո և աջակցության համար, որը եղել է այս վերջին ամիսների ընթացքում»,- ասել է աղջկա ընտանիքը։ 
Հայտնի է, որ մեկ ամիս առաջ հարազատները որոշել էին դադարեցնել բուժումը, երբ բժիշկները խոստովանել էին, որ անզոր են։ 
Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինան անգիտակից վիճակում հայտնաբերվել էր լոգարանում հունվարի 31-ին։ Նա գտնվում էր կոմայի մեջ, սակայն վիճակը գնալով վատանում էր։