Բավ է պառակտվել
20-02-2015 13:36

Ուիթնի Հյուսթոնի դուստրը դուրս է գալիս կոմայից

Բժիշկները սկսել են Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբբի Քրիսթինային կոմայից հանելու գործընթացը: Այդ մասին հայտնել են երգչուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները: Աղբյուրների խոսքով՝ բժիշկները այլևս արհեստական միջոցներ չեն օգտագործում Բոբբի Քրիսթինայի օրգանիզմը թթվածնով ապահովելու համար: Բացի այդ բժիշկները կրճտում են դեղորայքի չափաբաժինը հասկանալու համար, թե ինչպես է արձագանքում աղջկա օրգանիզմը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բոբբի Քրիսթինան բացել է իր աչքերը: Աղջկան հայտաբերել են հունվարի 31-ին՝ Ռոզուելում գտնվող սեփական տան լոգարանում անգիտակից վիճակում: