13-05-2016 13:51

Ջուլիա Ռոբերթսը բոբիկ է անցել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգուղով (լուսանկար)

Մայիսի 11-ին մեկնարկել է Կաննի 69-րդ կինոփառատոնը, եւ հենց այս առթիվ Ֆրանսիա են ժամանել համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ դեմքերը։ Լազուրե ափ է եկել նաև հոլիվուդյան կինոաստղ Ջուլիա Ռոբերթսը, որը Ջորջ Քլունիի հետ ներակայացրել է իր մասնակցությամբ «Ֆինանսական հրեշ» նոր ֆիլմը։

Հանրահայտ դերասանուհի Կաննի փառատոնի կարմիր գորգուղով անցել է բոբիկ։

Ժամանելով պրեմիերային՝ Ռոբերթսը հանել է կոշիկն ու Կաննի հանրահայտ աստիճաններով բոբիկ բարձրացել: 
Անձնակազմի ներկայացուցիչներից մեկը Ռոբերթսի կոշիկները բարձրացրել է վերեւի աստիճանի մոտ, ու դերասանուհին նորից հագել է կոշիկը «կինեմատոգրաֆիական Մոխրոտի» նման, հավելում է պարբերականը: Ռոբերթսի արարքը ավելի հետաքրքիր է թվում, եթե հաշվի առնենք Կաննում անցած տարվա սկանդալային պատմությունը, երբ մի կնոջ թույլ չէին տվել մտնել պրեմիերայի դահլիճ, միայն այն պատճառով, որ նա տափակ կրունկներով կոշիկ էր հագել: