02-05-2016 15:12

Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել 4 օր նկարահանումների համար

Համացանցում օրերս լուրեր էին հայտնվել այն մասին, որ 48-ամյա Ջուլիա Ռոբերթսը հղի է: Եվ մինչ մամուլը փորձում էր պարզել այդ լուրերի իսկությունը, դերասանուհին մասնակցել է Էլեն ԴեՋեներեսի շոուին, որտեղ խաղի շրջանակում կատարել է մեծահասակների համար խաղալիքներ վաճառողի դեր:

Բոլորին հայտնի է, որ Ռոբերթսն առայսօր համարվում է Հոլիվուդի ամենաբարձր վճարվող դերասանուհիներից մեկը:
Դերասանուհին 3 մլն դոլար է ստացել «Անտանելի լեդի» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, ընդ որում՝ նկարահանումներին ընդամենը 4 օր է մասնակցել:

Այսպիսով ստացվում է, որ դերասանուհին օրական 750 հազար դոլար է վաստակել: