22-04-2016 17:02

Ջորջ և Ամալ Քլունիները ժամանեցին Հայաստան

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինը, քիչ առաջ ժամանեցին Հայաստան։ Այցի շրջանակներում աստղային զույգը մասնակցելու են Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխության: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում։ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անունը, իսկ կինը կուղեկցի նրան` որպես մասնավոր դեմք: