Բավ է պառակտվել
14-06-2016 08:24

Ջոնի Դեփը կարող է հինգ տարով բանտ նստել

Ըստ երեւույթին` Ջոնի Դեփի ու Էմբեր Հերդի վիճաբանությունները մեզ դեռ երկար ժամանակ հանգիստ չեն տա: «Աստղերի ճակատամարտից» վերջին նորությունն այն է, որ Էմբերը Ջոնիին սպառնացել է, որ նրան հինգ տարով բանտ կնստացնի: Դերասանուհու ներկայացուցիչները վստահ են, որ Ջոնին հարցաքննման ժամանակ կվրիպի ու այնպիսի բան կասի, որը թույլ կտա նրան ուղղակի մեղադրել ընտանեկան բռնության մեջ: Սովորաբար նման հանցանքի համար ԱՄՆ-ում դատապարտում են հինգ տարվա ազատազրկման, այնպես որ դերասանի վիճակը նախանձելի չէ: Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ջոնին ինքը նույնպես վախենում է ցուցմունք տալ ոստիկանությունում, քանի որ հուզմունքից կարող է այնպիսի մի բան ասել, որը կարող են հետագայում նրա դեմ օգտագործել: