03-07-2015 12:04

Ջիվան Գասպարյանը համերգ կտա Մոսկվայում

Ջիվան Գասպարյանը օգոստոսի 14-ին համերգ է տալու Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում:

Գասպարյանը դուդուկի համաշխարհային ճանաչուն ունեցող վարպետ է, համերգը կայանալու է բաց երկնքի տակ: Նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակն ասել է, որ Գասպարյանի երաժշտությունը արդեն չի կարելի կոչել զուտ Հայաստանի ժողովրդական երաժշտություն, նրա ներդրումը հայկական ժողովրդական երաժշտությունը հանրաճանաչ դարձնելու գործում նախադեպ չունի և թերևս դրա շնորհիվ է, Գասպարյանի բազմաթիվ տիտղոսներին ավելացնում են՝ իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապանի տիտղոսը: