Բավ է պառակտվել
14-03-2016 14:57

Ջիգարխանյանն իր ամբողջ ունեցվածքը ժառանգում է իր երիտասարդ կնոջը

Ես ուզում եմ, որ իմ տունն ու բնակարանը մնան նրան, քանի որ Վիտալինան ինձ շատ լավ օրեր է նվիրել, և ես շատ եմ ուզում շնորհակալություն հայտնել նրան դրա համար: Այս մասին  հայտնել է ԽՍՀՄ ժողովրդական աչտիստ Արմեն Ջիգարխանյանը:

«Թող նա լավ ապրի ու իրեն հարմարավետ զգա: Դա միայն ունեցվածքի հարց չէ: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում, քանի որ Վիտալինան ինձ այնքան շատ լավ օրեր է նվիրել, որ ես ուզում են նրան շնորհակալություն հայտնել դրա համար»,- պատասխանել է Ջիգարխանյանը:

Ջիգարխանյանի խոսքով, իր կինը Վիտալինան «25 տարեկան է ( չնայած անձնագրով 37- է, իսկ ինքն էլ՝ 80»: «Տեսնո՞ւմ եք ինչ մեծ տարբերություն է: Ինչ է՝ շա՞տ է: Իսկ դա լա՞վ է: Չգիտեմ: Բայց դա ասես կյանքի համեղ պատառ լինի ...Ես լրիվ անկեղծ կլինեմ՝ ոչ մի հաշվարկ այստեղ չկա: Չգիտեմ, թե երբ եմ հասկացել: Ես ռոմանտիկ մարդ չեմ, բայց սրտովս եմ զգում դա: Ամեն ինչ լավ կլինի»: