11-03-2016 10:19

Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում

Մոսկվայում մարտի 5-ին հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունից։ 
«Ջերմությունը՝ երեկոյան 36,4 աստիճան, առավոտյան՝ 36,3: Վիճակը՝ միջին ծանրության»,- հայտնել են ինստիտուտից։ 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիգարխանյանը հավանաբար մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից։