Բավ է պառակտվել
07-09-2015 15:34

Արմեն Ջիգարխանյանն ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո

Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով շուտով կբոլորի 80-ամյակը (հոկտեմբերի 3-ին-Խմբ.), 40 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել է Տատյանա Վլասովայից։ Լուրեր են շրջանառվում, որ պատճառը դարձել է դերասանի երիտասարդ ընկերուհին: 
Ջիգարխանյանի կյանքում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն մամուլում, այլև նրա անվան Մոսկվայի դրամատիկ թատրոնում։ 
Թատրոնում արտիստն այժմ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, իսկ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները հանձնել է իր երիտասարդ ընկերուհուն։ Վերջին 6 տարիների ընթացքում Ջիգարխանյանը գրեթե չի շփվել իր կնոջ հետ, սակայն բաժանման մասին որոշումը կայացրել է երկար և դժվար։