Բավ է պառակտվել
11-10-2016 11:25

44-ամյա Ջերրի Հոլիուելը երկրորդ երեխային է սպասում

Հայտնի Spice Girls խմբի նախկին անդամ, 44-ամյա Ջերրի Հոլիուելը երկրորդ երեխային է սպասում: Երգչուհին հղիության մասին գրել է Instagram-ում:

Spice Girls-ի նախկին անդամը հղի կնոջ պատկերող բազմանշանակ նկար է հրապարակել: «Աստված օրհնել է մայր բնությունը»,- #mamaspice հեշթեգով նկարն այսպես է մակագրել Հոլիուելը:

 

Այն մասին, որ Ջերրին հանդիպում է նախկին ավտոարշավորդ եւ Formula 1 թիմի ղեկավարի հետ, հայտնի դարձավ 2014 թվականի ապրիլին, իսկ 2015-ի մայիսին սիրահարներն ամուսնացան:

Երեխան, որին Ջերրին լույս աշխարհ է բերելու, նրանց առաջնեկը կլինի: Երգչուհին նաեւ 10-ամյա դուստր ունի՝ Բլյուբելը, որի հայրը սցենարիստ Սաշա Ջերվազին է: