Բավ է պառակտվել
25-08-2016 10:00

Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը բաժանվել են

Ինչպես երևում է 47-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 29-ամյա Կասպեր Սմարթի սիրավեպը ավարտվել է: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են նրանց բաժանման լուրը:

«Նրանք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ: Բաժանումը դրամատիկ չի եղել: Ջենիֆերն ու Կասպերը նախկինի նման լավ հարաբերություններ ունեն: Ուղղակի նրանց սիրավեպը ավարտվել է: Նրանք որոշել են ընկերներ մնալ»,- պարզաբանել է իրավիճակն աղբյուրը:

Հիշեցնենք, որ երգչուհին ու պարողը սկսել են հանդիպել 2011թ-ին՝ Մարկ Էնթոնիից երգչուհու բաժանումից հետո: Երեք տարի անց լուրեր տարածվեցին երգչուհու և նոր ընկերոջ բաժանման մասին: Սակայն զույգի շրջապատը վստահեցնում էր, որ դա ընդամենը PR քայլ է եղել ուշադրության գրավման համար: 2015թ-ի ապրիլի վերջին նրանց սիրավեպը պաշտոնապես վերսկսվել էր: