Բավ է պառակտվել
02-09-2016 09:20

Ջեքի Չանը «Օսկար» է ստանալու

Չինացի հայտնի դերասան և մարտարվեստի վարպետ Ջեքի Չանը «Օսկար» մրցանակ է ստանալու կինեմատոգրաֆիայում ունեցած մեծ վաստակի համար: Այս մասին ասված է Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ:

Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է Լոս Անջելեսում նոյեմբերի 12-ին: Բացի նրանից, արձանիկներ ստանալու են նաև դոկումենտալիս Ֆրեդերիկ Ուայզմանը, մոնտաժոր Էնն Կոուտսը և ռեժիսոր Լինն Ստալմաստերը:

Ջեքի Չանը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար: Դերասանը հայտնի է իր կասկադյորական հնարքներով, հաջողությունների է հասել նաև խաղարկային կատակերգություն ժանրում: