19-05-2016 06:45

Ջամալան խախտել է «Եվրատեսիլի» կանոնները

Ուկրաինացի լրագրող և բլոգեր Անատոլի Շարին պարզել է, որ իր հայրենակցուհի Ջամալան խախտել է «Եվրատեսիլի» կանոնները: Ըստ նրա «1944» երգը երգչուհու կողմից կատարվել մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը, ինչը մրցույթի պայմանների համաձայն արգելվում է: Իր YouTube- ալիքում Շարինը պատմել է համացանցում հայտնաբերված համերգային տեսանյութի մասին, որը թվագրված է «2015թ. մայիսի 19»: Բլոգերը նշել է, որ ստեղծագործությունը ստուգելու միտքը նրա մոտ ծագել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունից հետո, ով լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ «1944»-ն առաջ անվանվել է «Ղրիմը մերն է» և Ջամալան այն թաթարերեն է կատարել:
Ըստ «Եվրատեսիլի» կանոնների երգի երաժշտությունը և տեքստը չպետք է հրապարակված լինի մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը: Եթե տվյալ երգը արդեն եղել է որևէ օնլայն պլատֆորմում, ապա հատուկ հանձնաժողվը պարտավոր է որոշում կայացնել՝ թույլատրել երգը մրցույթին, թե ոչ: