Բավ է պառակտվել
16-05-2016 09:13

Ջամալան Ուկրաինայի «Ժողովրդական արտիստի» կոչում կստանա

Ուկրաինայի իշխանությունները «Եվրատեսիլի» հաղթող Ջամալային «Ժողովրդական արտիստի» կոչում կշնորհեն:
մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները «Եվրատեսիլ-2016-ի» հաղթող երգչուհի Ջամալային «Ուկրաինայի Ժողովրդական արտիստի» կոչում կշնորհվի:
«Եվրատեսիլ-2016» համաեվրոպայան երգի մրցույթը կայացել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որի հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Ջամալան՝ իր «1944» տեղծագործությամբ: Երկրորդ հորիզոնականում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դեմի Իմը 511 միավորով, երրորդում՝ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, ով հավաքեց 491 միավոր։
Ավելի ուշ, մշակույթի նախարարը պարզաբանել է, որ նախարարությունը դեռ կոչում չի խոստանում, քանի որ այն նախագահն է շնորհում, սակայն միջնորդելու է դրա համար, որպես մի փոքր հաճոյախոսություն պետության կողմից:
Ջամալայի իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է: Նա ծնվել է ղրիմյան թաթարի ու հայուհու ընտանիքում, որի նախնիները Լեռնային Ղարաբաղից են: Ջամալային լայն ճանաչում բերեց նրա ելույթը «Նոր Ալիք 2009» միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում, որտեղ նա ստացել է գրան-պրի: 32-ամյա արվեստագետը ազգային մրցույթի համար հատուկ գրել է «1944» երգը, որի համար նրան ոգեշնչել է իր մեծ տատի պատմությունը: Հենց այս տարվա հետ է կապված իր ընտանիքի առավել ցավալի հիշողությունները: