Բավ է պառակտվել
23-04-2015 11:18

DJ դուո Supacooks-ը Rockaforte-ի հետ համատեղ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված թրեք են ստեղծել (տեսանյութ)

DJ դուո Supacooks հայտնի հայկական թիմը, որի կազմում է երկու տաղանդավոր DJ երաժիշտ` ( Leon Gris և Deep Danny – խմբ.) արդեն հասցրել է գրավել եվրոպացիների սրտերը և նոր սերնդի հայտնի իտալացի DJ Rockaforte-ի հետ համատեղ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված թրեք ստեղծել:

«Այդ ողբերգությունից հետո ուղիղ 100 տարի անց, երբ թուրքերի ձեռքերով ոչնչացվել է 1,5 միլիոն հայ, մենք որոշել ենք հարգանքի տուրք մատուցել մեր նախնիներին երաժշտության միջոցով», - հայտնել են Gisher.news DJ դուո Supacooks-ի տղաները: «Այդ թրեքի ստեղծման համար մենքմիավորվել ենք հայտնի եվրոպացի DJ  երաժիշտի հետ, որպեսզի հայոց ժողովրդի վշտի մասին ողջ աշխարհում հնարավորինս շատ մարդ տեղեկանա: Հատուկ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ից մենք Never again նոր թրեքը ներբեռնելու  հնարավորություն կտեղծենք (soundcloud.com/endlesslabel/supacooks-rockaforte-never-again-radio), որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի և հիշի, որ մենք ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ և ՉԵՆՔ ՆԵՐԻ», - նշեցին նրանք: