Բավ է պառակտվել
17-07-2015 11:02

Հեքիաթային և երևակայական աշխարհ «Դիսնեյլենդ»-ն արդեն 60 տարեկան է (լուսանկարներ)

60 տարի առաջ այս օրը Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Անահայմ քաղաքում առաջին անգամ բացվեց «Դիսնեյլենդը»: Նման վայր ունենալու գաղափարի հեղինակն էր կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Նրա ցանկությունն էր ստեղծել այնպիսի վայր, որտեղ երեխաներն ու ծնողները կարող էին միասին հետաքրքիր ժամանակ անցկացնել:

«Դիսնեյլենդի» մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն: «Դիսնելենդը» ձեր երկիրն է… »։

 Այգու ստեղծման համար ծախսվել է 17 միլիոն դոլար: Ուոլտ Դիսնեյն ինքն է ղեկավարել աշխատանքները:

Նախքան այգու բացումը, կանխատեսում էին, որ Ուոլտ Դիսնեյը սնանկանալու է, բայց «Դիսնելենդն» անմիջապես դարձավ հայտնի՝ յոթ շաբաթվա ընթացքում ընդունելով 1 միլիոն հյուր:

Աշխատանքի առաջին տարում Դիսնելյենդն ունենում է 3,8 միլիոն այցելու: