18-03-2016 16:53

Դիմա Բիլանը կշարունակի կինոյում նկարահանվել

Դիմա Բիլանը կրկին ֆիլմում գլխավոր դեր է խաղալու: Ապագայի ֆիլմի սյուժեն դեռ գաղտնի է պահվում, հաղորդում է պրոդյուսեր Էլմիրա Այնուլովան:
Մարտի 31-ին հանդիսատեսի դատին կհանձնվի ռեժիսոր Յուրի Վասիլևի «Հերոսը», ֆիլմը , որտեղ հիմնական դերը խաղացել է հայտնի երգիչ, Եվրատեսիլ – 2008-ի հաղթող Դիմա Բիլանը: Ֆիլմը կպատմի սիրահարների ողբերգական պատմությունը, ում բաժանել է Առաջին համաշխարհային պատերազմը, փետրվարյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա:
«Հաջորդ նախագիծը անպայման կլինի: Գլխավոր դերում Դիմա Բիլանն է: Սա շատ հետաքրքիր ժամանակակից պատմություն է` պայքար բարու և չարի միջև, այլևս ոչինչ չեմ կարող ասել: Սցենարն արդեն գրվում է ...», - ասել է Էլմիրա Այնուլովան հավելելով, որ հերոսը ֆիլմի նկարահանման ընթացքում Բիլանի հետ աշխատելը հաճելի էր և արդյունավետ: