Բավ է պառակտվել
10-05-2014 20:03

Դիարբեքիրում երգչախումբը հայերեն երգեր է երգել

Դիարբեքիրում մայրերի օրվան նվիրված միջոցառման ընթացքում մանկական երգչախումբը համերգ է տվել 7 լեզուներով։
Երեխաները երգել են հայերեն, քրդերեն, ասորորերեն, արաբերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

Երեխաներն իրենց կատարումները նվիրել են ազգերի խաղաղության և եղբայրության նպատակին։

Երգչախմբի ղեկավար Սոնգյուլ Չաքմաքը նշել է, որ մինչ այժմ իրենք տարբեր լեզուներով դպրոցներում երգելու հնարավորություն չեն ունեցել։ «Նման նախաձեռնության համար համարձակություն է անհրաժեշտ։ Սկզբում բոլորը նշում են, որ պատրաստ են աջակցել, սակայն դրանից հետո սկսվում է բյուրոկրատիան և արգելքները։ Մենք վճռական էինք և այդ համարձակությունը կարողացանք դրսևորել։ Մենք մշակույթով ենք զբաղվում, իսկ երաժշտությունն ինքնություն չունի»,-ասել է նա։

Չաքմաքի խոսքերով՝ ինքը հարգում է բոլորի ինքնությունն ու երեխաներն էլ պարտավոր են դաստիարակվել այդ ոգով։

Նա կարևոր է համարում, որ երեխաներին սնեն ոչ թե ատելության, վրեժխնդրության նման զգացմունքներով, այլ սիրով և հարգանքով մեծանան։