Բավ է պառակտվել
01-07-2014 10:53

Դիարբեքիրի հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել

Դիրաբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում Պոլսո հայոց պարիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ պատարագ է իրականացվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf-ը, Դիարբեքիր այցելած եւ պատարագն իրականացրած Պոլսո հայոց պատրիարաքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե պատարագին մասնակցել են Դիարբեքիրից հեռացածների երեխաները։

Արքեպիոսկոպոս Աթեշյանի խոսքով՝ իրենց համար մեծ երջանկություն է, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցում շարունակվում են պատարագներ եւ տիրում է հոգեւոր մթնոլորտ։

Նշենք, որ 1400 հավատացյալների համար նախատեսված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.` Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականներն անվանում են «գյավուրների թաղամաս», քանի որ այստեղ մինչեւ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ քրիստոնյաներ են ապրել: «Սուրբ Կիրակոս» եկեղեցին 1980 թ.-ից ճակատագրի քմահաճույքին էր մատնվել: Սակայն Ստամբուլում բնակվող Դիարբեքիրի հայերը եկեղեցու վերանորոգման համար ստեղծել էին «Սուրբ Կիրակոս» հիմնադրամը: Ծախսերի 70% -ն իր վրա է վերցրել հիմնադրամը, իսկ 30% -ը` Դիարբեքիրի քաղաքապետարանը: