20-11-2016 20:26

«Մանկական Եվրատեսիլ-2016». Հայաստանը 2-րդ տեղում է (տեսանյութ)

Րոպեներ առաջ Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ հայ պատվիրակները զբաղեցրեցին մրցույթի 2-րդ հորիզոնականը`հավաքելով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը: