Բավ է պառակտվել
13-06-2015 10:19

«Дети Picasso»-ի երևանյան համերգը տեղի կունենա հունիսի 14-ին

10 տարի ընդմիջումից հետո «Дети Picasso» խումբը վերադառնում է հայրենիք: Խմբի երկար սպասված համերգը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 21:00-ին` Mezzo ակումբում: Ըստ տարածած հաղորդագրության համաձայն, չորս տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի գլխավոր հայկական խումբը հայտարարեց իր եվրոպական շրջագայությունների մասին, որում ընդգրկված են նաև Ռուսաստանը և Հայաստանը: Ռոքը և փսիխոդելիկ երաժշտությունը, բազմերանգ էթնիկ մոտիվները, հայկական ավանդույթներն ու համարձակ փորձարարությունները, ինչպես նաև Գայա Հարությունյանի արտահայտիչ վոկալն ու խմբի անթերի համերգները. ահա, թե ինչով է աչքի ընկնում 2000-ականների ամենահայտնի հայկական խումբը Ռուսաստանում: «Дети Picasso» խումբը հիմնադրվել է քույր և եղբայր Գայա և Կարեն Հարությունյանների կողմից: Խումբն արդեն իսկ հասցրել է թողարկել երեք ռուսալեզու և երկու հայալեզու երաժշտական ալբոմներ, որոնց շնորհիվ նրանք ճանաչվեցին և սիրվեցին ոչ միայն Ռուաստանում, այլև Եվրոպայում: 2010-ին խումբը հայտարարեց չորս ամյա ընդմիջման մասին, որպեսզի 2014-ին հանդես գա նոր ծրագրով և նոր կազմով` դուրս գալով եվրոպական բեմ, չմոռանալով հարազատ դարձած ռուսական և հայկական բեմերը: Խմբի անդամներն են նաև ազգությամբ ռուս Նաստյա Ռազվալյաեվան (տավիղ) և հունգարացի Արոն Պորտելեկին (ալտ և հարվածային գործիքներ): 2015 թվականի նոյեմբեր ամսին խումբը պատրաստվում է թողարկել իր նոր երաժշտական ալբոմը: