Բավ է պառակտվել
17-12-2015 16:36

Այս ձմեռվա թոփ 10 սերիալները (լուսանկարներ)

Սպասում եք արդյոք սիրած հեռուստասերիալների վերադարձին, թե ընդհակառակը, հույս ունեք խորասուզվել նոր սյուժեների մեջ` ամեն դեպքում, այս ձմեռ դուք կգտնեք ինչով զբաղվել:
«Լյութեր» Երբ. Դեկտեմբեր 17-ից

Դետեկտիվ Ջոն Լյութերը (Իդրիս Էլբա) վերադառնում է էկրանին, նույն չար, հանճարեղ և մտավոր անկայուն կերպարանքով: , Նրա կարմրահեր Նեմեսիսը (Րութ Ուիլսոն) նոր շարքում չի նկարահանվել, «Սիրեկանները» հեռուստատեսային շարքում զբաղվածության պատճառով`չնայած նրան շատ արագ փոխարինել են «Գահերի Խաղերի» Ռոուզ Լեսլիով: Ասում են այդ երկու դրվագները - մի տեսակ կամուրջ են հանդիսանում դեպի լիամետրաժ ֆիլմը (կամ ֆիլմերը), որի հայտնվել, կամ չհայտնվելը կախված է այս սեզոնի վարկանիշից:
«Մոցարտը ջունգլիներում» Երբ. Դեկտեմբեր 30-ից

Կատարյալ շոու ամանորյա արձակուրդների համար, երբ ցանկանում եք ինչ - որ հանգիստ, սակայն ուշագրավ ֆիլմ դիտել
«Շերլոք» Երբ. Հունվարի 1-ին

Լիարժեք սեզոն չէ, այլ հատուկ թողարկում «տգեղ հարսնացու» անվանմամբ, որի գործողությունները տեղի են ունենում վիկտորիանական Անգլիայում: Ժամ ու կեսանոց թողարկում, որը BBC- ին կցուցադրի հունվարի 1-ին, իսկ հունվարին 4-ին և 5-ին այն կարելի է տեսնել կինոթատրոններում` այդ թվում նաև Ռուսաստանի:
«Միլիարդներ» Երբ. Հունվար 17-ից

Ֆինանսական թրիլեր մի դաշնային դատախազի և Հեջ- ֆոնդերի թագավորի առճակատման մասին, թե ինչպես է այն աստիճանաբար ոչնչացնում այդ երկուսի կյանքը: Մի քիչ նման է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմին:
«Գործակալ Քարտեր» Երբ. Հունվար 19-ից

Սթիվ Ռոջերսը տեղափոխվել է ներկա, սակայն նրա ընկերուհի Փեգգի Քարթերը մնացել է 1940-ականների վերջում և շարունակում է պայքարել կազմակերպված չարիքի ուժերի դեմ: Առաջին սեզոնի գործողությունները ծավալվում էին Նյու Յորքոււմ, այժմ Փեգգին կտեղափոխվի Լոս Անջելես և աշխատելու է Հոլիվուդում:
«Գաղտնի նյութեր» Երբ. հունվարի24-ից

Դեյվիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը, կրկին պատկերում հատուկ գործակալների, որոնք պայքարում են ոչ այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներին դեմ: Սերիալի մանրամասները գաղտնի են պահվում:
«Վինիլ» Երբ: Փետրվար 14-ից

Սերիալի սյուժեի հիմքում ընկած Է պատմությունը ձայնագրման ընկերության կառավարչի մասին, ընկերություն, որը փորձում Է դիմանալ արագորեն փոփոխվող երաժշտական ոճերի ու ճաշակների դարաշրջանում:
«11/22/63» Երբ: Փետրվար 15-ից

Ջեյմս Ֆրանկոն, Ջեյ Ջեյ Աբրահամսը և Սթիվեն Քինգը միացել են վերջինի վեպի 8 մասից բաղկացած էկրանավորման համար` ամուսնալուծված ուսուցչի մասին, որը պատահաբար հայտնվել է 1958թ և որոշել է կանխել Քենեդի սպանությունը:
«Աղջիկները» Երբ. Փետրվարի 21-ից

Հաննան նոր ընկեր ունի, Մարնին ամուսնանում է , Ջեսսան դեռ փորձում է գտնել իր ճակատագիրը, իսկ Շոշոաննան տեղափոխվել է Ճապոնիա: Թե ինչպես են չորս ընկերուհիները հաղթահարելու այն հանգամանքը, որ իրենց բարեկամությունը հիմնված է անցյալի վրա, կարծես, նվիրված կլինեն առաջիկա տասը դրվագները:
«Խաղաքարտերից տնակ» Երբ. Փետրվարի վերջին

Ամենահայտնի քաղաքական դրամայի նոր սեզոնի թողարկման պաշտոնական ամսաթիվը  դեռ չկա, սակայն մենք, ինչպես միշտ կառաջնորդվենք փետրվարի վերջով:  Երրորդ սեզոնում,  անդերվուդյան դավաճանական գործողությունների ակնհայտորեն պակաս կար. գուցե հիմա, հին ու բարի (և անհանդուրժելի դաժանությամբ)Ֆրենսիսը կվերադառնա մեզ մոտ: