Բավ է պառակտվել
20-11-2016 19:37

Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում

Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը, ովքեր ներկայացնում են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին , ելույթ ունեցան մրցութային ծրագրի առաջին մասում, որն անցկացվում է Մալթայում այս րոպեներին:

Նրանք ներկայացրին իրենց երգը երկրորդ համարի ներքո:

Հայկական դուետը ներկայացրեց Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի «Տարբեր» կոմպոզիցիան։ Երգի սյուժեն կառուցված է 13–ամյա երկու երգչուհիների ոճի տարբերության և նրանց յուրօրինակ «պայքարի» վրա։ 

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 28–ին։ 

Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» անցկացվում է 14–րդ անգամ Մալթայում։ Մասնակիցների թվում են` 9–14 տարեկան երգիչներ և կոլեկտիվներ 17 երկրներից` Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից։ 2010 թվականին մրցույթի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, արցախցի Վլադիմիր Արզումանյանը, ինչը թույլ տվեց 2011 թվականին անցկացնել մրցույթը Հայաստանում։