Բավ է պառակտվել
16-06-2015 16:05

Ֆրանսիայում շատերը կցանկանային Պուտինի նման նախագահ ունենալ. Դեպարդիո

Ֆրանսիայում շատերը կցանկանային իրենց նախագահ տեսնել Վլադիմիր Պուտինին, հայտարարել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիոն։ Դերասանը նշել է, որ, իհարկե, սիրում է Ֆրանսիան, սակայն ստիպված է փաստել, որ երկրում «ամեն ինչ վատ է»։ Ընդ որում՝ նա նշել է, որ գործերը վատ են ոչ միայն Ֆրանսիայում, այլև Իտալիայում և ամբողջ Եվրապայում։ Նրա կարծիքով՝ մարդիկ Ֆրանսիայում ավելի դժբախտ են, քան Ռուսաստանում։ 
«Շատ մարդիկ Ֆրանսիայում կցանկանային, որ նախագահի պաշտոնը զբաղեցներ այնպիսի մարդ, ինչպիսին Պուտինն է»,- ասել է Դեպարդիոն։