Բավ է պառակտվել
03-10-2013 14:39

Այսօր Արմեն Ջիգարխանյանի 78-ամյակն է

Այսօր, հոկտեմբերի 3-ին, հայկական, սովետական, ռուսական և համաշխարհային թատրոնի և կինոյի լեգենդ , հանճարեղ, շատերի կողմից սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի 78-ամյակն է:

Դերասանի գործունեությունը կինեմատոգրաֆում սկսվում է 1960թ., սակայն մեծ ճանաչում ձեռք է բերում «Բարև, ես եմ» ֆիլմում Արտյոմ Մանվելյանի դերից հետո։ Ընդհանուր առմամբ, նա կինոյում խաղացել է մոտ 250 դեր:  Նրա ամենահայտնի ֆիլմերից են` "Եռանկյունի", "Ռուսական կայսրության թագը կամ նորից անորսալիները", "Անորսալիների նոր արկածները", "Տղամարդիկ", "Երբ գալիս է սեպտեմբերը", "Հարսնացուն հյուսիսից", "Հուսո աստղ", "Արևիկ", "Թեհրան-43", "Գիքոր", "Ալի Բաբան և 40 ավազակները", "Օտար խաղեր" և այլն...