Բավ է պառակտվել
22-05-2015 11:08

ՀՀ ԱԺ պատվիրակությունը այցով կմեկնի Ճապոնիա

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա՝ «Հայկական մշակույթի շաբաթ» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից: Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի, Ճապոնիայի Արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի եւ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ: Մայիսի 24-ին խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Տոկիոյում անցկացված «Հայկական մշակութային շաբաթ» խորագրով միջոցառման փակման արարողությանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով: